Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ դիտարկել են Մ-4 Երևան - Սևան ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները
12.06.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Մ-4 Երևան - Սևան միջպետական ավտոճանապարհի 28,174 կմ երկարությամբ հատվածի աջակողմյան գոտու միջին նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ծրագրի արժեքը 1,473 մլրդ. դրամ է։
Աշխատանքները մեկնարկել են և նախատեսված է ավարտել այս տարի։
Այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։