Նորություններ
Լրահոս
Հունիսի 14-ը Արյան դոնորների միջազգային օր
12.06.2025

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու արյան դոնորության կենսական նշանակությունը և երախտագիտություն հայտնելու թե՛ արյուն նվիրողներին, և թե՛ այս ոլորտում աշխատողներին:
Աշխարհում մշտապես զգացվում է արյան կարիք: Արյունը եզակի կենսական ռեսուրս է, որը հնարավոր չէ ստանալ արհեստական ճանապարհով: Նրա միակ աղբյուրը մարդն է:
Արյան անվարձահատույց և կամավոր դոնորությունը ոչ միայն կենսական նշանակություն ունի, այլ նաև արժեքային մշակույթի կարևոր մաս է:
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Հրազդանի բաժանմունքը կոչ է անում՝ միանալ դոնորության շարժմանը և միավորվել համերաշխության, կարեկցանքի և փոխօգնության շուրջ: