Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը ԱԺ-ում ներկայացրել է բյուջեի կատարողականը

11.06.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը:

 Մարզպետի աշխատակազմի պահպանման համար 2024 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 597 միլիոն 509 հազար յոթ հարյուր դրամ, որից փաստացի ծախսվել է 592 միլիոն 180 հազար 7 հարյուր դրամ, կամ 98.69%-ը, իսկ տնտեսված գումարը` 7 միլիոն 880 հազար 800 դրամի չափով, գոյացել է էներգետիկ և կապի ծառայությունների, գործուղման և կառավարչական ծախսերի հոդվածներով տնտեսումից, որը տարվա վերջին փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:

  Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացում ծրագրով նախատեսված 5 միլիոն 100 հազար դրամից աշխատակազմի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ծախսվել է 3 միլիոն 987 հազար դրամ՝ համակարգչային տեխնիկա և գրասենյակային կահույք ձեռք բերելու նպատակով: Չծախսված 1 միլիոն 113 հազար դրամը կազմակերպված գնումների գործընթացում գոյացած տնտեսման արդյունք է, որը նույնպես տարեվերջին փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:

Զեկույցից հետո մարզպետը պատասխանել է նաև հարցերի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34