Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի նորակառույց մանկապարտեզը բացվեց

06.06.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է Նոր գյուղ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Մհեր Գևորգյանը, Նոր գյուղ բնակավայրի վարչական ղեկավար Մանուկ Հովհաննիսյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր:

 Մանկապարտեզը կառուցվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ ՀՀ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։

 Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։

  Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է, և խմբերը մեծ մասով համալրված են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 11:53:57