Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց հրշեջ փրկարարական հենակետ

04.06.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտականի, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանի հետ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ներկա է գտնվել դեռ անցյալ տարի մեկնարկած հրշեջ փրկարարական հենակետի բացման արարողությանը:

 Ծրագիրն իրականացվել է ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով' ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՝ «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագրով։

 Միջոցառմանը ներկա էին նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձորի համայնքապետարանի և վարչական շրջանի պատասխանատուներ, լրագրողներ, հյուրեր:

 Կառուցված հենակետի կենսագործունեության ապահովման գործում մեծ ներդրում ունեն նաև միջազգային գործընկեր կառույցները՝ Ավստրիական զարգացման գործակալությունը, Ավստրիական կարմիր Խաչի և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունները:

 Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այս կարևոր կառույցի հիմնադրման գործում ներդրում ունեցած բոլոր կառուցների ներկայացուցիչներին՝ մարզպետը կարևորել է հենակետի կառուցումը հատկապես Մեղրաձոր բնակավայրում, որովհետև այս տարածաշրջանի բնակավայրերը գտնվում են անտառային հրդեհների բարձր ռիսկային գոտում և Հրազդանի մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատից 16-30 կմ հեռավորության վրա և արտակարգ դեպքերի, պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարներից տևական ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար, մինչդեռ առաջին արձագանքումը կարևոր է և կարող է կյանքեր փրկել ու վնասները նվազենել:

 Միջոցառման շրջանակում Ահարոն Սահակյանը «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ստացել է նաև շնորհակալագիր:

 Միջոցառումն ամփոփվել է ցուցադրական վարժանքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34