Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գորիսում մասնակցում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

02.06.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը Գորիսում մասնակցում են Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին:

 Հերթական համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:

 Համաժողովը սկսվել է լիագումար նիստով, որի խորագիրն էր ՝ «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» ։

 Հունիսի 2-ին հանդիսավությամբ, երկու երկրների դեսպանների ու բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։

 Համաժողովը շարունակվում է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23