Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անհատական հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ

28.05.2025

 Մարզի համայնքներ աշխատանքային այցերին զուգահեռ ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պարբերաբար նաև անհատական հանդիպումներ է իրականացնում մեր քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրներն ու մտահոգությունները։

 Նախօրեին Կոտայքի մարզպետը չպլանավորած այցով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նորգյուղ բնակավայրում էր, որտեղ տնայցեր է կատարել, զրուցել ու լսել բնակիչների խնդիրները, առաջարկները, հետաքրքրվել նրանց կենսապայմաններով։

 Վերջիններս պատմել են իրենց զբաղվածության, գործունեության մասին, ներկայացրել նաև սոցիալական վիճակին վերաբերող հարցեր։

 Մարզպետը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում կտրամադրվի համապատասխան աջակցություն ու վերջիններս կգտնվեն մարզպետի աշխատակազմի և համայնքի ուշադրության կենտրոնում։

 Մարզի ղեկավարը օրերս նաև չնախատեսված հանդիպում է ունեցել Ակունք բնակավայրի բնակիչների հետ, զրուցել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված հարցերից, լսել առաջարկներ։

 Բարձրացված բոլոր հարցերը գտնվելու են մարզպետի աշխատակազմի ամենօրյա աշխատանքի առանցքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23