Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

28.05.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ։
1918 թվականին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։

 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում պատմական բացառիկ նշանակություն ունեցան հայ ժողովրդի և հայոց պետականության վերականգնման համար։

Այս օրը ևս մեկ խորհրդանիշ է հայ ժողովրդի միասնականության, անսասանության և պայքարի։

Սիրելի' հայրենակիցներ,

մաղթում եմ, որպեսզի համախմբվածությունն ու սերը դեպի հայրենիք լինեն այն ուժը, որը մեզ պետք է արարելու, ստեղծելու, շենացնելու ու հզորացնելու մեր Հայաստանի Հանրապետությունը։

Խաղաղություն մեր երկրին ու հայ ժողովրդին։

Փա'ռք բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոս տղաներին, փա'ռք սահմանն այս պահին հսկող հայ զինվորին:

Շնորհավոր մայիսի 28:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23