Նորություններ
Լրահոս
Անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի մրցումները
27.05.2025

ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 26-ին անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի մրցումները։
Մրցումներն անցկացվել են Ծաղկաձոր, Հանքավան ավտոճանապարհի 30 կմ հատվածում:
Մարզային փուլին մասնակցել են Հրազդանի, Աբովյանի Չարենցավանի և Նաիրի համայնքային փուլերում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցական թիմերը։
Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12 րդ դասարանների աշակերտների միջև։
Մասնակիցներին ողջունել, հեծանվասպորտի նրբություններին ծանոթացրել և հաղթական ընթացք է մաղթել ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը:
Համառ պայքարի արդյունքում 7-9-րդ դասարանների տարիքային խմբում
- 1-ին տեղը զբաղեցրել է «Ակունքի միջնակարգ դպրոցի» թիմը
- 2-րդ տեղը՝ «Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի» թիմը
- 3-րդ տեղը՝ «Կապուտանի միջնակարգ դպրոցի» թիմը
10-12-րդ դասարանների տարիքային խմբում
- 1-ին տեղ՝ «Ակունքի միջնակարգ դպրոցի» թիմը
- 2-րդ տեղ՝ «Կապուտանի միջնակարգ դպրոցի» թիմը
- 3-րդ տեղը «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի» թիմը
Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին Կոտայքի մարզը 2 տարիքային խմբերում էլ կներկայացնեն Ակունքի միջնակարգ դպրոցի թիմերը։
Հաջողություն ենք մաղթում Կոտայքի մարզը ներկայացնող մեր բոլոր մասնակիցներին և, իհարկե, հաղթանակ: