Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ» միջոցառման կապակցությամբ

23.05.2025

Սիրելի' շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրվա՝ «Վերջին զանգ» -ի կապակցությամբ։

Վերջին զանգն այն տոնն է, որին բոլոր աշակերտներն անհամբերությամբ ու սրտի թրթիռով են սպասում: Բոլորի մոտ հուզախառը զգացմունքներ են՝ ուրախություն, տխրություն, կարոտ:

Այսօր դուք մեկ քայլ առաջ եք գնում դեպի նոր կյանք, որոշները նոր դպրոց, մյուսները՝ բարձրագույն կրթական կամ այլ հաստատություններ, բայց արդեն հեռու ձեր հարազատ դպրոցից, հարազատ դեմքերից, ուսուցիչներից:

Սիրելի՛ շրջանավարտներ,

մաղթում եմ, որ ձեր կյանքի այս նոր շրջափուլն անցնեք առանց բարդությունների ու խնդիրների, ապագայի հանդեպ անսպառ հավատով, լավատեսությամբ ու կրթության կարևորության ամենաբարձր գիտակցումով:

Համոզված եղեք, որ կրթությունը մարդու կյանքի ամենաարժեքավոր ձեռքբերումն է, որը ցանկացած իրավիճակում ձեր կողմնորոշիչն է լինելու: Այն ձեզնից ոչ ոք չի խլելու:

Շնորհավորում եմ նաև ձեր ուսուցիչներին: Լիահույս եմ, որ նրանց փոխանցած գիտելիքները, նրանց սերն ու նվիրվածությունը ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում, իսկ դուք հավատարիմ եք մնալու այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք ստացել եք իրենցից:

Սիրելի' ուսուցիչներ, ծնողներ,

շնորհավորում եմ նաև ձեզ ու շնորհակալություն հայտնում ձեր աշխատանքի, նվիրվածության, համբերության և պարզապես մեր աշակերտների կողքին լինելու համար:

Թող մեր շրջանավարտները ձեզնից ստացած հմտություններն ու կարողություններն օգտագործեն ճիշտ և արդյունավետ՝ դառնալով արժանապատիվ, հայրենասեր ու հայրենատեր քաղաքացիներ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում տոնական բարձր տրամադրություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-26 17:07:43