Նորություններ
Լրահոս
Աբովյանում վերակառուցվում է մանկապարտեզ, իսկ Կամարիսում և Մայակովսկիում կառուցվում են դպրոցներ
22.05.2025
Աբովյան համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանի, Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Պավել Ցուգունյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Հովհաննես Աբրահամյանի հետ շրջայց են կատարել ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող նոր մանկապարտեզի տարածք, շինարարների հետ զրուցել աշխատանքների ընթացքից:
Շուրջ 830 մլն. դրամ ընդհանուր արժեքով Աբովյան քաղաքում այս պահին հիմնանորոգվում է 4 մասնաշենքով և 300 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ:
Այցի շրջանակում մարզի ղեկավարը եղել է նաև Աբովյանի Մայակովսկի և Կամարիս բնակավայրերում, որտեղ ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մեկնարկել են դպրոցների կառուցման աշխատանքները:
Նշված բոլոր վայրերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, Մայակովսկիում կառուցված էր նաև ապաստարանը:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ:
Այցի բոլոր կետերում Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, վարչական ղեկավարների և շինարարների հետ զրույցում կարևորել եմ իրականացվող աշխատանքների որակը և սահմանված ժամկետների խստիվ պահպանումը: