Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շրջայց է կատարել Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում

22.05.2025

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով եղել է Աբովյան և Ակունք համայնքներում՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեով և Կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների բնակավայրերում իրականացվող աշխատանքներին:

 Մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը նախ այցելել է Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոց և տնօրեն Արթուր Տաշչյանի ուղեկցությամբ շրջայց կատարել տարածքում, քննարկել ընթացիկ հարցեր ու խնդիրներ:

 Հիշեցնենք, որ դպրոցը կառուցվել է ավելի քան 4 մլրդ. դրամ արժեքով, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23