Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը երիտասարդների եւ ուսանողության օրվա կապակցությամբ
16.05.2025

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ԲՈՒՀ-երի, քոլեջների և այլ կրթական հաստատություններում սովորող ուսանողներին և երիտասարդներին:
Լինել երիտասարդ կամ ուսանող, նշանակում է անընդհատ գտնվել շարժման, պրպտումների, որոնումների մեջ, նոր գիտելիքներ հայթայթելու, նոր աշխարհայացք ձևավորելու և կատարելագործման ճանապարհին:
Լինել ուսանող և երիտասարդ, նաև նշանակում է անցնել հետաքրքրություններով ու փորձություններով լի ճանապարհ, որն է վերջո, հանգեցնելու է անձի կատարելագործմանն ու անհատականության ձևավորմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորին՝ մաղթում եմ, որ ուսանողության տարիներին ձեռք բերածն ու սերտածը ծառայեն Հայաստանի Հանրապետության շենացմանը և ձեր կյանքի բարօրությանը, իսկ երիտասարդության տարիների հիշողությունները լինեն ամենադրականն ու արժեքավորն ամբողջ կյանքի ընթացքում:
Ի վերջո, կայացած ու զարցացած ուսանողն է մեր վաղվա ապագան կերտողը