Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմն է

15.05.2025

 Գառնի-Լանջազատ ճանապարհի 5 կմ հատվածում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, որն էլ մայիսի 17-18-ը Դիլիջանում կմասնակցի եզրափակիչ փուլին:

 2-րդ տեղը գրավել է Աբովյանի թիվ 1 ավագ,, իսկ 3-րդ տեղը՝ Քաղսիի միջնակարգ դպրոցների թիմերը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:

 Հաջողություն և հաղթանակ մեր մարզը ներկայացնող Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-15 18:45:16