Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ կառավարության կողմից գյուղոլորտին ուղղված աջակցության ծրագրերի իրազեկում Կոտայքի մարզպետի աշխատակազմում

15.05.2025

 Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների, ինչպես նաև Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջանների գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությամբ:

Նման հանդիպում է կազմակերպվել նաև Չարենցավանում՝ նշված տարածաշրջանի տնտեսվարողների մասնակցությամբ:

 Հանդիպում-քննարկման նպատակը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին և տնտեսվարողներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող մի շարք աջակցության ծրագրերի իրազեկումն էր:

 Ակտիվ քննարկման արդյունքում վեր են հանվել ու գույքագրվել ոլորտային հարցեր ու խնդիրներ, հնչել են առաջարկներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-15 18:45:16