Նորություններ
Լրահոս
Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող
15.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլում Կոտայքի մարզը ներկայացրել և 4-րդ տեղն է զբաղեցրել Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։
Մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Շնորհավորում ենք Կոտայքի մարզը լավագույնս ներկայացրած և հաղթանակով վերադարձած թիմերին: