Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն Աբովյանում մասնակցել է մայիսի 9-ի քայլերթին
09.05.2025
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքում այսօր ներկա է գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային միության կազմում նաև հայ ժողովրդի զավակների մասնակցությամբ կերտված հաղթանակի 80-ամյակի առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը, որին մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը։
Մարզի ղեկավարը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, ՋՕԸ ղեկավար Գոռ Հակոբյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, Աբովյան համայնքի վարչական շրջանների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների հետ մասնակցել են հանդիսավոր քայլերթին դեպի Հերոսների պուրակ՝ Անմար կրակ հուշահամալիր
Փա'ռք բոլոր նահատակներին։