Նորություններ
Լրահոս
Աբովյան քաղաքում ևս բացվեց ֆուտբոլի նոր խաղադաշտ
06.05.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կառուցված նոր ֆուտբոլի խաղադաշտի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև «Աբովյանի ակադեմիա» ՀԿ նախագահ Արտակ Գրիգորյանը:
Խաղադաշտը կառուցվել Է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Աբովյանի ակադեմիա» ՀԿ համագործակցությամբ:
Նոր խաղադաշտը հագեցված է արհեստական բարձրորակ խոտածածկով. այստեղ մարզվելու են Աբովյանի տարածաշրջանի շուրջ 500 ֆուտբոլասեր պատանիներ: