Նորություններ
Լրահոս
Ավարտվել են պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը
03.05.2025

Կոտայքի մարզում ավարտվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը:
Առաջնության արդյունքներով՝
- 1-ին տեղ - Զառի միջնակարգ դպրոց
- 2-րդ տեղ - Քաղսիի միջնակարգ դպրոց
- 3-րդ տեղ - Առինջի միջնակարգ դպրոց
- 4-րդ տեղ - Ակունքի միջնակարգ դպրոց:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներից կազմված մարզային հավաքական թիմը Կոտայքի մարզը կներկայացնի մարզական առաջնության հանրապետական փուլի խաղերում:
Հաջողություններ և հաղթանակ ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին: