Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ
01.05.2025

Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։
Այս օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու աշխատանքի և աշխատելու կարևորությանը, քանի որ բարեկեցության, զարգացած և առաջադեմ հասարակության, համայնքի, մարզի, պետության հիմքերից մեկը նաև աշխատանքն է։
Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում աչքի է ընկել աշխատասիրությամբ, ստեղծագործ մտքով և բարիք ստեղծելու մեծ կամքով։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Աշխատանքի տոնի առիթով՝ ցանկանում եմ, որպեսզի բոլորն ունենան և կատարեն այն աշխատանքը, որի մասին երազել են, շարունակենք սիրով, հոգատարությամբ, պատասխանատվությամբ աշխատել ու արարել, բարիք ստեղծել և աշխատանքով նպաստել մեր քաղաքի ու գյուղի զարգացմանն ու մեր ընտանիքների բարեկեցությանը։
Շնորհակալություն բոլոր աշխատավորներին, Աշխատանքի վետերաններին, բարիք ստեղծողներին և աշխատանքն արժևորողներին։