Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տնայցեր է իրականացրել Գողթ բնակավայրում

30.04.2025

 Մարզի համայնքներ աշխատանքային այցերին զուգահեռ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կարևոր և առաջնային է համարում նաև քաղաքացիների հետ անհատական և ուղիղ շփումները՝ անմիջական կապ ապահովելու և լսելու նրանց խնդիրներն ու մտահոգությունները:

 Մարզի ղեկավարը նախօրեին ոչ աշխատանքային ժամի, չպլանավորած այց է իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ բնակավայր, տնայցեր կատարել, զրուցել ու լսել բնակիչների խնդիրները, առաջարկները, ծանոթացել կենցաղային պայմաններին:

 Գողթում Ահարոն Սահակյանը այցելել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին Գողթում բնակվող ընտանիքի:
Վերջիններիս համար ևս անակնկալ և ոգևորող էր մարզպետի այցը: Քննարկվել են սոցիալական վիճակին վերաբերող հարցեր, զբաղվածության խնդիրներ:

  Տնայցերի շրջանակում բնակիչները ներկայացրել են այգեգործությամբ զբաղվելու ցանկության մասին և մարզպետին դիմել տնկիների ձեռքբերման հարցում աջակցության հնարավորության հարցով: Բնականաբար, շատ կարճ ժամանակահատվածում համապատասխան աջակցություն կտրամադրվի ոչ միայն այս հարցի լուծման համար, այլ նաև այցի շրջանակում բարձրացված այլ հարցերի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 13:23:10