Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը

26.04.2025

 Պետության կայացման, առաջընթացի, զարգացման գործում անչափ կարևոր և առանցքային է Քաղաքացու դերը։

 Օրվա շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Կոտայքի մարզի համայնքներում անցկացվել են մի շարք միջոցառումներ և բանախոսություններ։
Միջոցառումներին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը և վարչության մասնագետները։

 Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Շենացրու' պետությունդ, եղի'ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քննարկում-բանախոսությունների շրջանակում կազմակերպվել էր հանդիպում, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

 Մասնակիցները պետության զարգացման գործում Քաղաքացու դերակատարության, նրա կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներով ու փորձառություններով են կիսվել։

 Օրվա շրջանակում մարզի Հրազդան, Ծաղկաձոր (Մեղրաձոր), Չարենցավան, Բյուրեղավան, Նաիրի (Եղվարդ, Քասախ), Աբովյան, Ջրվեժ, Գառնի, Նոր_Հաճըն համայնքներում անցկացվել են կրթական, մշակութային տարաբնույթ ծրագրեր՝ ցուցահանդեսներ, նկարչական պլեներ, ծառատունկ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-26 17:07:43