Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են 9 նոր դպրոցների կառուցման աշխատանքները

25.04.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամներ՝ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը պարբերաբար շրջայցեր են իրականացնում մարզի համայնքներ՝ դիտարկելու և ուսումնասիրելու տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը:
Այս պահին ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են 9 դպրոցների նոր շենքերի կառուցման աշխատանքներ՝

  • Արտավազի կրթահամալիր
  • Մայակովսկու միջնակարգ դպրոց
  • Գեղադիրի միջնակարգ դպրոց
  • Արագյուղի միջնակարգ դպրոց
  • Արգելի միջնակարգ դպրոց
  • Գողթի միջնակարգ դպրոց
  • Կամարիսի միջնակարգ դպրոց
  • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Զառի միջնակարգ դպրոց:

Ծրագրերի պատվիրատուն ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամն է։

 Մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները եղել են շինհրապարակներում, դիտարկել կատարվող աշխատանքները, շինարարների հետ քննարկել ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

 Նշենք, որ ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրով Կոտայքի մարզում նախատեսված է կառուցել շուրջ 20 դպրոց, հիմնանորոգել 4-ը:

 3 դպրոց՝ Աբովյանի թիվ 2 հիմնական, Ջրառատի և Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցներն արդեն կառուցված են և շահագործվում են:

 Շրջայցերը պարբերական բնույթ են կրելու՝ առանցքում ունենալով որակյալ աշխատանքները ու մեր երեխաներին կրթության իրացման լավագույն և ժամանակակից պայմաններով ապահովելը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-26 17:07:43