Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի խոսքը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2025

Ապրիլի 24-ը մեր օրացույցում նշվում է որպես հիշատակի օր՝ որպես հիշեցում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված դարի ցեղասպանության։

Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլ նաև ցեղասպանությունները դատապարտելու, ոճիրները մերժելու օր է։

Այս օրը ոչ միայն մեր 1,5 միլիոն հայրենակիցների հիշատակը հարգելու և խնկարկելու, այլ նաև մեր ապագայի մասին խորհելու, միաբանվելու և համախմբվելու օր է, վերահաստատելու մեր ազգային ինքնությունն ու այսուհետ թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը։

Բազմաթիվ փորձություններից և փորձանքներից հետո իր մեջքն ուղղած հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան շարունակել արարել, ստեղծագործել և շենացնել մեր հայրենիքը։

Հիշատակի այս օրը գլուխ ենք խոնարհում մեր նահատակված հայրենակիցների հիշատակի առջև։

Ոչի'նչ չի մոռացվել, ոչ ոք չի' մոռացվել

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-26 17:07:43