Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ այցելել են Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

22.04.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել են Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։

 ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։

 Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն ներկրված են և տեղում են, շուտով աղբավայրը կսկսի գործել։

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը՝ դրամաշնորհ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40