Նորություններ
Լրահոս
Հանրային քննարկման հրավեր
26.03.2025

2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում, որին կարող են մասնակցել շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: