Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ռազմական կրթության կարևորությունն ու առանձնահատկություններն են քննարկվել Կոտայքի մարզում

19.03.2025

 ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Պ. Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմական գործի նկատմամբ գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

 Հանդիպմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության մասնագետներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, համալսարանի ներկայացուցիչներ, մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրեններ, զինղեկներ և ծնողական խորհրդի նախագահներ:

 Քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների ուսումնական գործընթացը, ռազմական համալսարանում իրականացված և ընթացիկ բարեփոխումները, շրջանավարտների համար նախատեսված ծրագրերն ու առավելությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 15:32:43