Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Կոտայքի մարզի խոցելի գյուղաբնակ կանանց հնարավորության ընձեռում՝ օգտվելու տնտեսական և բնապահպանական հնարավորություններից» ծրագրի շրջանակում մի խումբ կին ֆերմերներ ստացել են աջակցություն

10.03.2025

«Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի (GGF) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոտայքի մարզի խոցելի գյուղաբնակ կանանց հնարավորության ընձեռում՝ օգտվելու տնտեսական և բնապահպանական հնարավորություններից» ծրագրի շրջանակում անցկացրել է 2-օրյա դասընթացներ Կոտայքի մարզի Արզական, Ֆանտան, Քաղսի և Ալափարս բնակավայրերի կին ֆերմերների համար՝ ուղղված ագրոձեռնարկատիրության զարգացմանն ու արևային չորանոցի օգնությամբ չրերի պատրաստման հմտությունների ուսուցմանը։ Սեմինարներին մասնակցել են 18-55 տարեկան 31 կին ֆերմերներ:

 Անցկացված դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ ագրոձեռնարկատիրության ոլորտում և արևային չորանոցի միջոցով առանց շաքարի, բնական եղանակով չրարտադրության հմտություններ:
Բացի այդ, մասնակիցների միջև ստեղծվել են նաև աշխատանքային նոր կապեր:

 Ծրագրի աջակցության շնորհիվ թիրախային 4 բնակավայրից 11 կին ֆերմեր ստացել է արևային չորանոց, իսկ 15-ը՝ ստիվեն տեսակի աշնանացան ցորենի սերմացու:

 Տրված աջակցությունը հնարավորություն է տվել արևային չորանոց ստացած ֆերմերներին ավելացնել ծիրանի, սալորի, խնձորի, տանձի և այլ մրգերի չրարտադրության ծավալները և բարձրացնել վաճառքից ստացվող եկամուտը: Ցորենի սերմացու ստացած մասնակիցները խմբային աշխատանքի արդյունքում մշակել են իրենց հողատարածքները և կրճատել ցանքսի ծախսերը: Ակնկալվում է, որ ցանքսից հետո նրանք կստանան ոչ միայն բերք, այլև սերմացու՝ հետագա ցանքսի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-27 17:45:56