Նորություններ
Լրահոս
Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց
03.03.2025
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:
Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։












