Նորություններ
Լրահոս
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Կոտայքի մարզը գրանցել է հաղթանակներ
14.02.2025
Ամփոփվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի և շախմատ մարզաձևի մրցումները, որոնց մասնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Աբովյան համայնքների մարզիկները և գրանցել հաղթանակներ:
Ուրախությամբ ենք հայտնում, որ լեռնադահուկ հսկա ոլորավայրէջք մրցաձևում Կոտայքի մարզը աղջիկների թիմում զբաղեցրել է 1-ին և 2-րդ պատվավոր հորիզոնականները`
- 1-ին տեղ՝ Արուս Եղիազարյան - Ծաղկաձոր համայնք
- 2-րդ տեղ՝ Անի Մանուկյան – Ծաղկաձոր համայնք:
Շախմատ մարզաձևում ևս ունենք առաջին տեղ՝ Մարիամ Խաչատրյանն է Աբովյան համայնքից:
Սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարում տղամարդկանց մրցապայքարում 2-րդ տեղ է զբաղեցրել Կարեն Սաֆարյանը Ծաղկաձոր համայնքից:
Շնորհավորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած մեր բոլոր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ: