Նորություններ
Լրահոս
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
04.02.2025
2025 թվականի փետրվարի 18-27-ը Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Նաիրի համայնքներում կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային (նախընտրական) փուլը, որին կմասնակցեն մարզի հանրակրթական դպրոցների 26 հավաքական թիմեր:
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին առաջիկա մրցաշարերում:
Ներկայացնում ենք նաև «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի՝ Կոտայքի մարզի առաջին՝ համայնքային փուլի խաղացանկը և մասնակից դպրոցները: