Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անցկացվել է զորակոչային հանձնաժողովի նիստ

24.01.2025

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնի ժամանակավոր կատարող Բաբկեն Կուրղինյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Ամփոփվել են 2024 թվականի ամառային զորակոչի արդյունքները, քննարկվել ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր:

 Հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15