Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սոցիալական Ձեռնարկատիրական մոդելը որպես համայնքի զարգացման նոր մոդել

17.12.2024

 Վերջին տասնամյակներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է ինչպես տարբեր երկրների կառավարությունների, այնպես էլ ՀՀ կառավարության գործունեության օրակարգում՝ սոցիալական ձեռներեցության ոլորտում մշակված մոդելների կիրառումը դարձնելով համայնքների զարգացման նոր սոցիալիական ու տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել:

 Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և միջազգային ակադեմիան մշակել են համայնքի/մարզի զարգացմանն ուղղված, պետական (համայնք) և մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության նոր կրթական ծրագիր՝ «Դարձի՜ր Սոցիալական Ձեռներեց, շենացրու՜ Քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում»։

 Կոտայքի մարզպետի աշխատակազմին և համայնքների պատասխանատուներին ներկայացնելու, հետագա աշխատանքները համակարգելու նպատակով նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի և ներկայացուցիչների հետ, որին ներկա են եղել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների պատասխանատուները:

 Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ:

 Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և Միջազգային Ակադեմիան ՀՀ-ում և արտերկրում կրթության ոլորտում մասնագիտացված գիտակրթական կառույց է, որը հիմնադրվել է Հայաստանում 2018 թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15