Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը

13.12.2024

 Դեկտեմբերի 11-ին Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել են «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը:

  Խաղերը դիտելու, մասնակիցներին քաջալերելու և պարգևատրելու նպատակով մարզադպրոց էին այցելել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանը, ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքների ոլորտային պատասխանատուները, դպրոցների տնօրենները:

 Համառ և գերլարված խաղերի արդյունքում տղաների առաջնությունում 1-ին տեղ է զբաղեցրել Գողթի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Բջնիի միջնակարգ, 3-րդ տեղ՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցների թիմերը:

Աղջիկների առաջնությունում՝

1-ին տեղ - Գեղաշենի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ - Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց
3-րդ տեղ - Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց:

 Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր թիմից լավագույն խաղացողները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթներով, պատվոգրերով, իսկ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան մասնակիցներին պարգևատրել է խրախուսական նվերներով:

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15