Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ
10.11.2024
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 28-րդ տարին է լրանում, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել հատկապես Կոտայքի մարզի բոլոր ՏԻՄ ծառայողներին։
Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը պաշտոնապես սկսել է նշվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից հետո։
Տեղական ինքնակառավարման համակարգը առանցքային դեր է կատարում Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի գործում։
Հպարտությամբ պետք է արձանագրել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ ՏԻՄ համակարգն այսօր ավելի քան կայացած է, ինչին են ուղղված նաև ՀՀ կառավարության շարունակական բարեփոխումները, աջակցության և ներդրումային ծրագրերը՝ համակարգն ավելի ուժեղացնելու նպատակով։
Գործընթացից անմասն չեն նաև մեր համայնքային ծառայողները, ում տքնաջան և նվիրված աշխատանքի արդյունքում այսօր ունենք ավելի լավ և քաղաքացիակենտրոն տեղական ինքնակառավարման մարմիններ։
Եվս մեկ անգամ հարկ եմ համարում ընդգծել Կոտայքի մարզում ձևավորված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և արդյունավետ համագործակցության փաստը, ինչի շնորհիվ կարողանում ենք իրագործել ավելի շատ ծրագրեր և ապահովել համայնքների կայուն ու համաչափ զարգացումը։
Կրկին շնորհավորելով ՏԻՄ օրվա կապակցությամբ՝ վստահեցնում եմ, որ այսուհետ ևս Կոտայքի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես մեր գործառույթների շրջանակում շարունակելու ենք աջակցել մարզի բացառապես բոլոր համայնքներին և համայնքային ծառայողներին՝ լուծելու համայնքային խնդիրները և բարելավելու մեր քաղաքացիների կենսապայմանները։
Մաղթում եմ անսպառ ուժ՝ ձեր աշխատանքային պարտական