Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ԱԺ-ում ներկայացրել է 2025 թվականին ՀՀ Կոտայքի մարզին նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբերյալ տեղեկատվություն

06.11.2024

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Կոտայքի մարզպետի աշխատակազմին նախատեսված հատկացումների վերաբերյալ տեղեկատվություն:

 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Կոտայքի մարզպետի աշխատակազմին բյուջետային ծախսերի ծրագրերով նախատեսված է հատկացնել 10 մլրդ. 991 մլն. 301 հազ.100 դրամ, որից՝

 ՀՀ Կոտայքի մարզում տարածքային պետական կառավարում ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 476 մլն. 243 հազ. 600 դրամ, ինչը 2024 թվականի նկատմամբ նվազել է 20.30%-ով:

 Մարզային նշանակության ավտոճանապարհների սպասարկման և պահպանման ծրագրով 2025 թվականին մարզպետի աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 525 մլն. դրամ, որը 171 մլն 716 հազ. 400 դրամով ավել է 2024 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ` պայմանավորված սպասարկման ենթակա մարզային նշանակության ճանապարհների ավելացմամբ:

 Կրթական ծրագրերի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 9 մլդ. 982 մլն. 997 հազ 500 դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50