Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված միջոցառմանը
04.11.2024
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի մշակույթի տանը մասնակցել է ՀՀ Ազգային հերոս, Հայաստանի զինված ուժերի գնդապետ, հայրենասեր սպա Վահագն Ասատրյանին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, մարզպետի աշխատակազմի և Նաիրի համայնքի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հերոսի ընտանիքի անդամները, հարազատները և այլ հյուրեր:
Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, ռազմական 5 բուհ է ավարտել:
Միջոցառման ընթացքում հարազատները և մարտական ընկերները պատմել են Վահագն Ասատրյանի հետ կապված հիշարժան և հետաքրքիր դեպքեր, ներկայացրել հերոսի անցած ուղին՝ գնդապետին բնութագրելով որպես կրթված ու բանիմաց սպա, որը միշտ եղել է զինվորի կողքին և առաջնորդել իր զորքը:
Ցուցադրվել են Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչել են գնդապետի սիրած երգերը: