Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Աբովյան համայնքում էր

28.10.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային հերթական այցով Կոտայքի մարզի Աբովյան համայնքում էր:

 Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետն այցելել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում կառուցվող Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ, որտեղ աշխատանքները բուռն ընթանում են: Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվող դպրոցի ծրագրի համար ներդրվել է 3.6 միլիարդ դրամ: Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի և շինարարների հետ քննարկվել են կառուցման ընթացքին վերաբերղ հարցեր:

 Կարևորվել է որակի խստագույն պահպանումը և սահմանված ժամկետներում աշխատանքների ավարտումը:

Մարզի ղեկավարը հաջորդիվ շրջայց է կատարել Աբովյան քաղաքի Ավագյան փողոցով, որը հիմնովին նորոգվում է ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

 Ասֆալտապատվել է 950 մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2
մակերեսով) ճանապարհահատված, մայթը հիմնանորոգվել է 1800 մ երկարությամբ, 3,5 մ լայնությամբ (6300մ2 մակերեսով), կառուցվել է ջրահեռացման համակարգ 950մ երկարությամբ:

 Ահարոն Սահակյանը կատարված ասֆալտապատման աշխատանքներին հետևել է նաև Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրում և զրուցել բնակիչների հետ: 

 Ի թիվս նշված ասֆալտապատման աշխատանքների, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Աբովյան համայնքի բոլոր բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 045 159 159 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը՝ 65%:

 Ասֆալտապատման աշխատանքները դիտարկելուց հետո մարզպետը եղել է նաև Բալահովիտ բնակավայրում, որտեղ կրկին պետություն-համայնք համագործակցությամբ հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզի շենք: Մարզպետ Ա.Սահակյանը համայնքի ղեկավարի, Բալահովիտի վարչական ղեկավարի և շինարարների հետ այստեղ ևս քննարկել է խնդիրները՝ որոշակի դիտարկումներ մատնանշելով որակի հետ կապված, որոնք պետք է շտկվեն հնարավորինս սեղմ ժամկետում:

 Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 158 մլն. դրամ է, որից 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 30%-ը համայնքի ներդրումը: Բալահովիտ բնակավայրում 70 երեխայի համար կառուցվող մանկապարտեզի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-13 11:37:20