Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Չարենցավանում հետևել է ընթացիկ շինաշխատանքներին

23.10.2024

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Չարենցավան խոշորացված համայնքում էր՝ դիտարկելու ՀՀ պետական բյուջեով իրականացված և ընթացիկ շին.աշխատանքները:

 Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ կառավարության ծրագրով՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է բժշկական կենտրոնին կից նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ:

Կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանի հետ շրջել են արդեն կառուցված նոր շենքի տարածքում:
Այս պահին ընթանում են բակի բարեկարգման և վերելակի տեղակայման աշխատանքները:

Ահարոն Սահակյանը շինարարների հետ քննարկել է աշխատանքների որակի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն ամենասեղմ ժամկետում:

Չարենցավանում մարզպետը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեով իրականացված և ընթացիկ շին.աշխատանքներին, մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից պետական բյուջեով իրականացված Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) ավտոճանապարհի 2.6 կմ հատվածի հիմնանորոգման ծրագրին:

Ճանապարհահատվածը դիտարկելուց հետո մարզի ղեկավարը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեով վերանորոգված Ֆանտանից մինչև Արզականի խաչմերուկ տանող ավելի քան 10 կմ-անոց ճանապարհահատվածի շինաշխատանքներին:

ՀՀ պետական բյուջեով Ֆանտանի տարածքում ավարտական փուլում են գտնվում նաև հանրապետական նշանակության Աբովյան-Ֆանտան-Աղվերան ավտոճանապարհի 2,3 կմ հատվածի (Ֆանտանի միջով անցնող) հիմնանորոգման աշխատանքները:

Շինարարների և վարչական ղեկավար Դավիթ Իվանյանի հետ զրուցում Ահարոն Սահակյանը կարևորել է որակյալ աշխատանքների իրականացումը և ժամկետների խիստ պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50