Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի դպրոցների 76 աշակերտներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին
22.10.2024
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին դպրոցականների տարիքային խմբում ներկայացել են նաև Կոտայքի մարզի դպրոցների 76 աշակերտներ:
Առաջին տարիքային խմբում Կոտայքի մարզից 6-րդ տեղն է զբաղեցրել Կոտայքի մարզի #Ջրառատի միջնակարգ դպրոցի աշակերտ Հայկ Վարդանյանը, իսկ աղջիկների խմբում՝ #Քաղսիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Միլենա Խառատյանը՝ հաղթահարելով 4 կմ վազքատարածությունը:
Անհատական մրցապայքարում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր աշակերտները կստանան 50 հազարական դրամ մրցանակ: