Նորություններ
Լրահոս
Հրազդանում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերը
18.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Հրազդան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում։ Սուբվենցիայի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր տանիք, փոխել դռներն ու պատուհանները։
Ծրագրի արժեքը 75,5 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70 % է, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %:
Աշխատանքները նոր են մեկնարկել:
Հրազդան համայնքում ընթանում են նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված՝ Հրազդան համայնքի տարածքում նոր մայթերի և եզրաքարերի կառուցման աշխատանքները, իսկ Կենտրոն, Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման ու Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներն ավարտված են։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 35 %/ 65% համաֆինանսավորմամբ: