Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվում Գառնի համայնքում

17.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիաների շրջանակում Կոտայքի մարզի Գառնի համայնքում իրականացվում է երեք ծրագիր՝գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և խմելու ջրխողովակների անցկացում:

 Գազաֆիկացում ծրագրի շրջանակում #Գառնիում և #Գեղարդում ընդհանուր առմամբ կատարվում են 2650 մ երկարությամբ խողովակաշարի անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 53 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 29 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում #Գառնիում, #Գողթում և #Գեղադիրում ընթանում են նաև ընդհանուր առմամբ 7500մ երկարութամբ և 6մ լայնությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 723 մլն. դրամ է, որից 253 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 470 մլն. դրամը (65%)` համայնքի ներդրումը:

 Գառնի գյուղի խմելու ջրի խողովակների անցկացում ծրագրի շրջանակում #Գառնիում ընդհանուր առմամբ կատարվում է 5.9 կմ երկարութամբ խողովակների անցկացման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 138 մլն. դրամ է, 55 մլն. դրամը` համայնքի ներդրումը: Աշխատանքները սկսվել են 2024 թվականի սկզբից և պետք է ավարտվեն 2025 թվականի տարեվերջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50