Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյան համայնքում իրականացվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ

16.10.2024

 Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականցվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:

2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

 Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը հիմնանորոգվել է 1800 մ երկարությամբ, 3,5 մ լայնությամբ (6300մ2 մակերեսով), կառուցվել է ջրահեռացման համակարգ 950մ երկարությամբ:

 Ընթացիկ տարում ներհամայնքային փոցոցների բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև համայնքի ինը գյուղական բնակավայրերում:
Համայնքային փողոցների ասֆալտապատում ծրագրի ընդհանուր բյուջեն 1 045 159 159 դրամ է, որից պետական բյուջեի մասնաբաժինը 35% է (365 805 706 դրամ), իսկ համայնքի ներդրումը 65% (679 353 453 դրամ):

 Աբովյան համայնքում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներից այս պահին ընթացքի մեջ են նաև #Բալահովիտ բնակավայրում հիմքից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքերը: 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի արժեքը 158 մլն. դրամ է, որից 70%-ը (110 600 000 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 30%-ը (47 400 000 դրամ) համայնքի ներդրումը: Բալահովիտ բնակավայրում 70 երեխայի համար կառուցվող մանկապարտեզի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

 Աբովյան համայնքում այս պահին ընթանում են նաև Աբովյան քաղաքի շուրջ 292 վերելակների արդիականացման աշխատանքները, որը ներառում է վերելակների ընդհանուր խցիկի փոխարինում, խցիկի ներսի կառավարման վահանակի և դրսի կանչի վահանակի փոխարինում նորերով: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 92 534 982 դրամ է, որից 45%-ը (41 640 742 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 55%-ը (50 894 240 դրամ) համայնքի ներդրումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50