Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նաիրի համայնքում կառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են ճանապարհներ

15.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր:

Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի, իսկ 65% -ը՝ համայնքի ներդրման չափն է:

Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նաև մեկնարկել են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 426․000․000 ՀՀ դրամ է, որից, 65%-ը պետական բյուջեի, իսկ 35%-ը համայնքի ներդրման չափն է:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղվարդ, Զովունի, Քասախ, Պռոշյան, Բուժական բնակավայրերում մեկնարկել են նաև խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 213․000․000 ՀՀ դրամ է, որից 65%-ը պետական բյուջեի, իսկ 35%-ը համայնքի ներդրման չափն է:

Նշենք նաև, որ #Բուժական բնակավայրում ավարտվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 3 տասնամյակ այս բնակավայրում մանկապարտեզ չի գործել։
Ծրագրի արժեքը շուրջ 463․000․000 ՀՀ դրամ է, աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 70%/30% համաֆինանսավորմամբ:

Զովունի բնակավայրում էլ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետություն-համայնք 70%/ 30% համաֆինանսավորմամբ բնակավայրի գործող մանկապարտեզին կից կառուցվում է մանկապարտեզի մասնաշենք։ Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի արժեքը շուրջ 161․000․000 ՀՀ դրամ է։

Նաիրի համայնքի Քասախ, Պռոշյան, Եղվարդ բնակավայրերում այս պահին ընթանում են նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված թեք տանիքների վերանորոգման շինարարարական աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 443․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի, իսկ 65%-ը համայնքի ներդրման չափն է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50