Նորություններ
Լրահոս
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող շուրջ 5.7 կմ երկարության ճանապարհը
11.10.2024
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող շուրջ 5.7 կմ երկարության ճանապարհը։
Այս պահին կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով հիմքի շերտերը և երկշերտ ասֆալտբետոնե պատվածք։
Կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, կիրականացվի կողնակների ամրացում ու հարթեցում, կկառուցվեն հենապատեր, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։