Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետը պարգևատրվել է ԿԳՄՍՆ բարձրագույն պարգևով
07.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։
Երևանի պետական համալսարանում կազմակերպված միջոցառման շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը կրթության ոլորտի բարեփոխումների, երկարամյա ավանդի համար պարգևատրվել է ԿԳՄՍՆ բարձրագույն պարգևով՝ մեդալով:
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: