Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա կապակցությամբ
05.10.2024
Սիրելի' ուսուցիչներ,
շնորհավորում եմ հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Փոխվում են ժամանակները, կրթության ուղղությամբ պատկերացումները, կրթության չափորոշիչներն ու պահանջները, բայց անփոփոխ է մնում Ուսուցչի կոչումը՝ այս փոփոխությունների շրջափուլում կրթելու և գիտելիքներով զինելու մեր երեխաներին։
Ուսուցչի մասնագիտությունը ամենապատասխանատուներից է, ուսուցիչ լինելու որոշումը՝ առաքելություն։
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես մեր մարզի ուսուցիչներին՝ մաղթելով ուժ, եռանդ, տոկունություն՝ կրթական բարեփոխումները պատվով հաղթահարելու բարդ, բայց միևնույն ժամանակ պատասխանատու գործում։