Նորություններ
Լրահոս
Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի է ւոնեցել էքսպո ցուցահանդես
26.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները՝ 2024- 2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»:
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավ:
Կոտայքի մարզում միջոցառումը տեղի է ունեցել Հրազդանի երկրագիտական թանգարանում, որին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանը:
Արշավին մասնակցել են Կոտայքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների, մարզի թատրոնների, թանգարանների պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:
Էքսպոյի շրջանակում ներկայացվել են աշխատանքներ, որոնք միտված են նպաստելու աշակերտների աշխարհայացքի ընդլայնմանը և նոր կարողությունների ձևավորմանը: