Նորություններ
Լրահոս
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Կոտայքի մարզային փուլը
24.09.2024
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի անցկացման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզի 71 ավագ և միջնակարգ դպրոցներին տրամադրել է 2-ական հեծանիվներ:
️
Այսօր Կոտայքի մարզի Արտավազ-Հանքավան ճանապարհահատվածում շուրջ 140 աշակերտների մասնակցությամբ և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ անցկացվել է համառ մրցապայքար։
Մրցաշարին տեղում հետևել են ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության մասնագետները:
️
Անկոտրում և նպատակասլաց պայքարի արդյունքում հանրապետական փուլի ուղեգիր են նվաճել Աբովյանի թիվ 4 ավագ, Քաղսիի և Կապուտանի միջնակարգ դպրոցները ներկայացնող թիմերի աշակերտները, ովքեր պարգևատրվել են գավաթներով:
Հիշեցնենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կմասնակցեն եզրափակիչ փուլին։
Հաջողություն ենք մաղթում Կոտայքի մարզը ներկայացնող թիմին և, իհարկե, հաղթանակ: