Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյին

24.09.2024

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը հյուրընկալել է սփյուռքից ժամանած ավելի քան 800 հյուրերի:

 Գագաթնաժողովի երեք աշխատանքային օրերի ընթացքում տարբեր ձևաչափերով քննարկվել է Հայաստանի ազգային անվտանգությանը, կայուն զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, հայկական համայնքներին և հայրենադարձությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպվել է Հայաստանի մարզերի զարգացմանը, տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված էքսպո, որի ընթացքում ՀՀ յուրաքանչյուր մարզ, այդ թվում՝ Կոտայքի մարզը ներկայացել է առանձին տաղավարով:

  Կոտայքի մարզի տաղավարում ներկայացված են եղել Գեղաշեն բնակավայրն իր «Ալպիա» օրգանական մեղրով, Եղվարդ քաղաքում գործող «Էկո ֆերմա» ընկերությունը` իր խնամքի միջոցներով, Կամարիսում գործող «Ռոք Բերի» ընկերությունը՝ ելակի տեսականիով, ինչպես նաև «Դառգետ» գարեջրերի գործարանը:

 Էքսպոյին զուգահեռ սփյուռքահայ հյուրերին է ներկայացվել նաև ՀՀ մարզերի պոտենցիալը:

 Կոտայքի մարզի տնտեսական և ներդրումային հնարավորությունները ներկայացրել է մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը:

 Ցուցահանդեսին մասնակցել են նաև մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50